1295 դիտում
16:15 25-04-2017
Աղվան Հովսեփյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն)՝ մասնակցելու Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների առաջին համատեղ կոլեգիայի նիստին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Եռակողմ կոլեգիայի նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել իրավական համագործակցությանը և փորձի փոխանակմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Հայկական կողմը հանդես կգա երեք ելույթով՝ միջազգային-իրավական համագործակցության համատեքստում իրավական օգնություն ցուցաբերելու, միաջազգային-իրավական համագործակցության շրջանակներում առանձին ապացույցների ձեռքբերման առանձնահատկությունների, խնդիրների և դրանց թույլատրելիության, զինվորական հանցագործություններով միջազգային-իրավական համագործակցության և քրեական դատավարության ընթացակարգի հիմնախնդիրների վերաբերյալ։
Նմանատիպ նյութեր
1028 դիտում
18:00 17-03-2016
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն
3664 դիտում
19:12 23-12-2016
ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն աշխատանքային այցով մեկնել է Թեհրան
Այս բաժնից
970 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
955 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
883 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր