211652_close_icon
views-count1031 դիտում article-date 18:00 17-03-2016

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ Վաշինգտոն, որտեղ հանդիպում կունենա ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Բ.Կոմիի հետ։ Հանդիպման ընթացքում կքննարկվեն Քննչական կոմիտեի և Հետաքննությունների Դաշնային բյուրոյի միջև համագործացությունը զարգացնելու վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։ Կողմերը մասնավորապես կանդրադառնան անդրազգային կազմակերպված հանցավորության և պետական ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցության, քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության ցուցաբերման, փորձի փոխանակման և աշխատակիցների վերապատրաստմանը վերաբերող հարցերին։ ՀՀ ՔԿ նախագահը կայցելի նաև ՀԴԲ-ի ակադեմիա՝ տեղում ծանոթանալու Բյուրոյի աշխատակիցների վերապատրաստման ծրագրերին։ [b]ՀՀ քննչական կոմիտե[/b]

Նմանատիպ նյութեր