84484 դիտում
16:40 25-04-2017
Երևանում 3 հոգու մահվան պատճառ դարձած աղմկահարույց ավտովթարի 32-ամյա կասկածյալը Նուբարաշենի բանտից տեղափոխվեց դատաբժշկական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ ապրիլի 25-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն տեղափոխվեց Հրազդան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Արման Բաղդասարյանը, ով կասկածվում է ապրիլի 22–ին Երևանում իր վարած Nissan Patrol մակնիշի ավտոմեքենայով մահվան ելքով ավտովթարում մասնակցություն ունենալու մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վթարի ժամանակ նա նույնպես գլխի մասում վնասվածքներ է ստացել և այսօր նա պետք է տեղափոխվի դատական բժշկի մոտ, որտեղ ենթարկվելու է դատաբժշկական փորձաքննության։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/24/1065203/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, ապրիլի 23-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ էր տեղափոխվել Հրազդան քաղաքի Կոստանդյան փողոցի բնակիչ, 32-ամյա Արման Բաղդասարյանը:
Ա. Բաղդասարյանը կասկածվում է ապրիլի 22-ին Երևանում 3 հոգու մահվան ելքով ավտովթարում մասնակցություն ունենալու մեջ: Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Դավիթ Մարտիրոսյանն ու Գագիկ Հարությունյանը միջնորդություն էին ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի վթարի վայրից փախուստի դիմած, այնուհետև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների կողմից հայտնաբերված Ա. Բաղդասարյանի նկատմամբ:
Դատավոր Ռուբեն Ներսիսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել էր ՀԿԳ ավագ քննիչների միջնորդությունը և որոշում էր կայացրել, որ կասկածյալին հայտնաբերելու դեպքում տեղափոխեն Նուբարաշենի բանտ՝ խափանման միջոց ընտրելով երկամսյա կալանք:
Դատարանի որոշումից ժամեր անց ոստիկանները հայտնաբերել էին Ա. Բաղդասարյանին և տեղափոխել Նուբարաշենի բանտ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Ա. Բաղդասարյանը Ռուսաստանի Դաշնությունում զբաղվում է բիզնեսով: Նրան հայտնաբերելու օպերատիվ-հետախուզական գործողությունները ղեկավարել էին Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը և ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը:
[b]Կասկածյալ՝ 32-ամյա Արման Բաղդասարյանն է
[/b][img]http://shamshyan.com/ups/images/089308100149312447463103.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
[b]Դեպքի մանրամասները կարող եք դիտել կիրակի՝ ապրիլի 30-ին, «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+