211652_close_icon
views-count70051 դիտում article-date 16:57 13-09-2018

Երևանում 2 հոգու մահվան ելքով վրաերթի ենթարկած 30-ամյա վարորդը տեղափոխվեց դատաբժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվելու է դատարան. քննիչը միջնորդություն է ներկայացնելու նրան կալանավորելու համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանը միջնորդություն է ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ՝ 30-ամյա Հունան Ավետիսյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ Հ. Ավետիսյանը, ով կասկածվում է սեպտեմբերի 11-ին Mercedes մակնիշի ավտոմեքենայով Թևոսյան փողոցում 2 քաղաքացու մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվեց դատաբժշկական փորձագիտական կենտրոն, քանի որ վրաերթի ժամանակ նա նույնպես վնասվածքներ է ստացել և քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո Հ. Ավետիսյանը տեղափոխվելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ տեղի է ունենալու դռնփակ դատական նիստը։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/11/1105043/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 11-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի որոշմամբ ձերբակալվել էր Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչ, 30-ամյա Հունան Ավետիսյանը: Վերջինս ձերբակալվել էր սեպտեմբերի 11-ին իր վարած Mercedes մակնիշի 01 RQ 101 համարանիշի ավտոմեքենայով Թևոսյան փողոցում 2 քաղաքացու մահվան ելքով վրաերթի ենթարկելու փաստով: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ վրաերթի հետևանքով մահացածներն էին՝ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ, 54-ամյա Մեխակ Հարությունյանը և Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի բնակիչ, 70-ամյա Սլավիկ Հայերյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները Թևոսյան փողոցում կատարում էին ճանապարհի վերանորոգման աշխատանքներ և վաղ առավոտյան, գալով Թևոսյան փողոց, աշխատանքների նախապատրաստվելու ժամանակ վրաերթի էին ենթարկվել: Վարորդ Հ. Ավետիսյանը դեպքի վայրից դիմել էր փախուստի, սակայն, իմանալով, որ Երևանի ճանապարհային ոստիկանները իմացել են իր բնակության վայրը, ինքնակամ ներկայացել էր ոստիկանության Նոր Նորքի բաժին: [b]30-ամյա Հունան Ավետիսյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0428487001536844133506627.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 134+
134+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր