16151 դիտում
18:00 25-04-2017
Երևանաբնակ զինծառայողների ծնողները կայցելեն սահմանամերձ գոտիներում ծառայող իրենց զավակներին
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի` սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների զորամասեր որդիներին այցելելու` արդեն ավանդական դարձած ծրագրի կազմակերպման և ժամկետների հստակեցման նպատակով արդեն իսկ կայացել են համապատասխան կառույցների հետ քննարկումները:
Քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանի փոխանցմամբ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ` ս.թ. ապրիլի 28-ին սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների այցելությունները պատշաճ կազմակերպելու համար:
Զեկուցվել է, որ այցերի կազմակերպման ծրագրի շրջանակում զինծառայողների ծնողների տեղափոխման նպատակով տրամադրված հարմարավետ ավտոբուսներին ողջ ճանապարհի երկայնքով կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները, ավտոբուսներում էլ ուղեկցողների թվում կլինեն բժիշկներ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
6373 դիտում
19:17 04-09-2017
Սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողները կայցելեն իրենց զավակներին
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»