211652_close_icon
views-count5686 դիտում article-date 14:37 26-04-2017

Ռոմարիո. Մարադոնան Մեսիից ուժեղ է, իսկ ես այս երկուսից ավելի ուժեղ էի

Բրազիլացի հանրահայտ հարձակվող Ռոմարիոն իր կարծիքն է հայտնել համաշխարհային ֆուտբոլի լավագույն խաղացողների մասին: «Մեսին պետք է աշխարհի առաջնությունում հաղթի, այնպես որ կարծում եմ, որ Մարադոնան ավելի ուժեղ է, քան` նա: Մեծագույն հարգանք ունենալով երկուսի հանդեպ էլ, ես զգալիորեն ավելի ուժեղ էի և Մեսիից, և` Մարադոնայից: Ահա թե ինչ եմ մտածում, և այդ մասին շատ հանգիստ եմ արտահայտվում: Իսկ այսօր լավագույնը Նեյմարն է: «Ոսկե Գնդակը» ես նրան կհանձնեի», հայտարարել է բրազիլացին: Նշենք, որ Ռոմարիոն իր կարիերայի լավագույն տարիները անցկացրել է «Բարսելոնայում», իսկ 1994թ. դարձել է աշխարհի չեմպիոն:

Նմանատիպ նյութեր