211652_close_icon
views-count2642 դիտում article-date 19:00 26-04-2017

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Եվրոպական միության հատուկ ներկայացուցչին. քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպումը

Այսօր՝ ապրիլի 26-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Զրուցակիցները քննարկեցին ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը: Շեշտվեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում նախորդ տարի կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը: Հանդիպմանն անդրադարձ արվեց մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը

Նմանատիպ նյութեր