211652_close_icon
views-count24533 դիտում article-date 10:48 27-04-2017

Ձեզ բացակա չենք դնի. Հոռոմ գյուղում քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված լեյտենանտ Տիգրան Պողոսյանի պատվին տեղադրվեց խաչքար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 26-ին, Շիրակի մարզի Հոռոմ գյուղում տեղադրվեց խաչքար՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին և լեյտենանտ Տիգրան Պողոսյանի պատվին։ Գյուղում կրկին թևածում էր առյուծ-տղերքի հերոսական ոգին։ Ուղիղ 1 տարի առաջ՝ ապրիլի 25-ի գիշերը, նենգ հակառակորդի գնդակից մահացու հրազենային վիրավորում ստացավ Տ. Պողոսյանը։ Այսօր նրա շիրիմին այցելու ու խնկարկելու էին եկել համագյուղացիները, մարզի բնակիչներ, ծառայակից ընկերներ, բարձրաստիճան զինվորականներ, Շիրակի մարզի դատախազն ու Արցախից ժամանած նրա հրամանատարը։ Բոլորը միաբերան այն կարծիքին էին, որ. «Նման հերոսներով մենք հպարտանում ենք ու նրանց երբեք բացակա չենք դնի»։ Իսկ Տիգրանին ճանաչողները հպարտորեն ասում էին. «Նրա ու նրա նման հերոսների սխրանքների մասին երբեք պատմությունը չի լռի։ Կանցնեն տարիներ ու ապագա սերունդները կվավերագրեն նրանց քաջագործություններն ու հերոսությունները, ովքեր հանուն հայրենիքի, հանուն իրենց օջախի զոհեցին իրենց կյանքը»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր