211652_close_icon
views-count3336 դիտում article-date 16:05 27-04-2017

Փարիզում անկարգություններ են. ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել դպրոցականների դեմ

Փարիզում անկարգությունները վերսկսվել են։ Ոստիկանությունն ուղեկցել է դպրոցականներին ու ճեմարանականներին, ովքեր հանդես են գալիս Ֆրանսիայի 2 նախագահի թեկնածուների՝ Մակրոնի ու Լը Պենի դեմ, հաղորդում է Ria Novosti-ն։ Սակայն ցուցարարները սկսել են աղբ և շշեր նետել ոստիիկանների վրա, ինչին ի պատախան՝ ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել, որպեսզի հանդարտեցնի ամբոխին։ Փարիզի փողոցներ են դուրս եկել հարյուրավոր դպրոցականներ, երթը եղել է իշխանությունների կողմից չթույլատրված։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն արդեն կայացել է, երկորդր փուլում մրցելու են «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը և երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմմանուել Մակրոնը։

Նմանատիպ նյութեր