211652_close_icon
views-count3201 դիտում article-date 19:42 27-04-2017

Պատանի թղթակիցները կպարգեւատրվեն. Երևանում տեղի կունենա Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի առաջին մրցանակաբաշխությունը

«Հայաստանի պատանի թղթակիցների ցանցը հնարավորություն է տալիս ինձ և իմ հասակակիցներին արտահայտել մեր մտքերը, կիսվել մեր պատմություններով, զգալ, որ մենակ չես, քեզ նման հազարավոր պատանիներ կան, որոնց հետ կարող ես հանդիպել 17-ի էջերում»: Այս տողերի հեղինակը 17-ամյա Սերյոժա Առաքելյանն է Տավուշի մարզի Բաղանիս գյուղից: Սերյոժան մեկն է հարյուրավոր այն պատանիներից, որոնց համախմբել է Հայաստանի պատանի թղթակիցների ցանցը: Ապրիլի 28-ին, ժամը 14:30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (Իսահակյան 1) տեղի է ունենալու Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի առաջին մրցանակաբաշխությունը եւ ֆոտոցուցահանդեսը, որին ներկա են գտնվելու մոտ երկու հարյուր պատանի թղթակիցներ Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից: Միջոցառման ընթացքում ամփոփվելու են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Երիտասարդների արտահայտման ազատության խթանումը քաղաքացիական լրագրության միջոցով» ծրագրի արդյունքները, որն իրականացնում է «Մանանա» կենտրոնը։ Ծրագրի հարյուրավոր մասնակիցները՝ 14-ից 24 տարեկան պատանիներն ու երիտասարդները Հայաստանի բոլոր մարզերից եւ Երեւանից, գրում են հոդվածներ, պատրաստում են ֆոտոշարքեր եւ նկարահանում են վավերագրական ֆիլմեր ամենատարբեր թեմաներով։ Մարդակենտրոն պատմությունների միջոցով նրանք ներկայացնում են հասարակ մարդկանց հոգսերն ու ուրախությունները, ուսման մեջ իրենց հանդիպող դժվարությունները, իրենց համայքների խնդիրները, ինչպես օրինակ պատմում են իրենց ոգեշնչող մարդկանց մասին, գրում են, թե ինչ է նշանակում ապրել սահմանամերձ գյուղում ամենօրյա կրակոցների տակ, կամ էլ ապրել մի ընտանիքում, որտեղ երկու ծնողներն էլ արտագնա աշխատանքի են մեկնել։ Հարցերի դեպքում կարող եք դիմել 010581670 կամ 095445410 հեռախոսահամարով կամ գրել մեզ [email protected] էլ. հասցեով։ [b]Լիլիթ Կարապետյան Պատանի թղթակիցների ցանց www.17.am[/b]

Նմանատիպ նյութեր