211652_close_icon
views-count1170 դիտում article-date 13:15 18-12-2014

ԻԼԻՊ-ի զինյալները առևանգել են քրդական Rudaw հեռուստաալիքի 2 թղթակիցների

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները Սիրիայում աշխատող քրդական Rudaw հեռուստաալիքի 2 թղթակիցների են առևանգել, հաղորդում է Ria Novosti գործակալությունը: «Rudaw հեռուստաալիքը պահանջում է անհապաղ ազատ արձակել Ֆարհադ Համոյին և Մասուդ Աքելին և կոչ է անում տեղի բնակչությանը աջակցել այդ հարցում»,-մեջբերում է France Presse գործակալությունը հեռուստաալիքի հայտարարությունը: Լրագրոներին ազատելու կոչ է արել նաև «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը: Վերջինիս տվյալներով՝ 2014 թվականի հունվարից մինչ այսօր Սիրիայում առևանգվել է 27 լրագրող:

Նմանատիպ նյութեր