211652_close_icon
views-count2481 դիտում article-date 13:37 28-04-2017

Սիրիական բանակը ԻՊ գրոհայիններից ազատագրել է «Շաեր» գազի հանքավայրը

Սիրիայի կառավարական ու նրան աջակցող ուժերին հաջողվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների վերահսկողությունից հետ խլել Հոմս նահանգում գտնվող «Շաեր» գազի հանքավայրը։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրին։ «Մարտեը մերձակայքում շարունակվում են, սակայն սակրավորներն արդեն սկսել են պայթուցիկ սարքերի ապամոնտաժմանը»,-ասել է աղբյուրը։ Նշված գազի հանքում օրական արդյունահանվում է մոտ 3 մլն խմ գազ։ ԻՊ գորհայիններին մի քանի անգամ հաջողվել էր այն գրավել և կրկին բա թողնել ձեռքից։ Ահաբեկիչները գազտարը պայթեցրել են այն բանից հետո, երբ բանակը գրոհի անցավ՝ գազի հանքավայրը կրկին ազատագրելու նպատակով։

Նմանատիպ նյութեր