211652_close_icon
views-count4343 դիտում article-date 14:46 28-04-2017

Ժամկետային զինծառայող Մհեր Արզումանյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Մհեր Արզումանյանի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից; Ավելի վաղ հայտնել էինք, որ 2017 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Ֆելիքսի Արզումանյանը: Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր