6649 դիտում
16:16 28-04-2017
Ազատ ոճի ըմբիշները մեկնում են Եվրոպայի առաջնություն
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ապրիլի 18-ից ընդլայնված կազմով ուսումնամարզական հավաք է անցկացնում Աբովյանում: Ըմբիշները պատրաստվում են Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Գլխավոր թիմի հետ մարզվում են նաեւ երիտասարդները:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացուցիչ կունենա բոլոր քաշային կարգերում: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը թիմի կազմում ընդգրկել է` Գարիկ Բարսեղյանին (57 կգ քաշային կարգ), Վոլոդյա Ֆրանգուլյանին (61 կգ), Նարեկ Սիրունյանին (65 կգ), Վալտեր Մարգարյանին (70 կգ), Գրիգոր Գրիգորյանին (74 կգ), Վահե Թամրազյանին (86 կգ), Գեորգի Կետոեւին (97 կգ), Լեւան Բերիանիձեին (125 կգ):
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի համար Եվրոպայի առաջնությունն առաջին լուրջ մրցաշարն է նոր պաշտոնում: Մարզիչը լավատես է, բայց նաեւ լարված: Նրա խոսքով ըմբիշներից յուրաքանչյուրը պատրաստ է իր չափով.
«Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են մեր առաջին համարները: Թիմը պատրաստ է, սակայն ամեն ինչ ցույց կտա գորգը: Աշխատել ենք բոլոր թույլ կողմերի վրա, շտկել նախորդ մրցաշարի սխալները:
Մինչեւ Եվրոպայի առաջնությունն անցկացրել ենք երեք հավաք: Այս անգամ ավելի շատ ուշադրություն ենք դարձրել տեխնիկային, արագությանը, գոտեմարտերի հստակությանը: Վերջին մի քանի օրերին տղաները կարգավորում են իրենց քաշը:
Ըմբիշների հետ փորձել ենք աշխատել նաեւ մրցագորգում հոգեբանական պատրաստվածության վրա: Նրանք միավորը հեշտ չեն վաստակում, նաեւ չի կարելի հեշտությամբ կորցնել ու հանձնվել: Պետք է պայքարեն մինչեւ վերջին վայրկյանը:
Ես լավ եմ տրամադրված, բայց որոշակի լարվածություն, իհարկե, կա»,-ասաց Արմեն Մկրտչյանը:
Վաղը հավաքականը կանցկացնի վերջին մարզումը, այնուհետեւ, ապրիլի 30-ին կմեկնի Սերբիա: Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կայանալու է մայիսի 2-7-ը: Ազատ ոճի ըմբիշները մրցելու են մայիսի 2-4-ը:
Նմանատիպ նյութեր
9177 դիտում
16:51 28-06-2017
Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները մեկնում են Եվրոպայի առաջնություն
1008 դիտում
17:30 20-06-2022
Ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշները Հռոմում կմասնակցեն Եվրոպայի երիտասարդական առաջնությանը
1735 դիտում
14:08 20-05-2019
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները մեկնում են Ղազախստան
Այս բաժնից
1744 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1432 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1231 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին