211652_close_icon
views-count90100 դիտում article-date 18:20 28-04-2017

Արտակարգ դեպք Երևանում. BMW-ի վարորդը վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի և մեքենան թողնելով՝ դիմել փախուստի. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:15-ի սահմաններում BMW մակնիշի 98 ԼV 988 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երվանդ Քոչար փողոցում վրաերթի է ենթարկել 4 հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի: Վրաերթի ենթարկվածները, որոնցից մեկը «ծայրահեղ ծանր», 3-ը՝ «ծանր կայուն» ախտորոշմամբ, տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Ալեքսան Ալեքսանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարութունյանը տեղեկությունը փոխացնել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Աշոտ Դարբինյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՃՈ աշխատակիցները նշված BMW-ն հայտնաբերել են դեպքի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ «Ծղոտներ» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքի բակում: Ավտոմեքենայի դիմապակին ամբողջովին վնասված է: Վնասված է նաև առջևի հատվածը և կոտրված են աջ և ձախ հայելիները: Ոստիկանությունը պարզում է վիրավորների և վարորդի ինքնությունը: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ՝ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր