211652_close_icon
views-count3141 դիտում article-date 17:58 29-04-2017

Միացյալ Նահանգները հրավեր է ստացել՝ մասնակցելու Աստանայում կայանալիք Սիրիայի հարցով բանակցություններին

Մայիսի 5-ին Աստանայում տեղի կունենան բանակցություններ՝ Սիրիայի հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը նույնպես կմասնակցի բանակցություններին, հաղորդում է Ria Novosti-ն: «Պետքարտուղարությունն ստացել է Ղազախստանի կառավարության հրավերը՝ մասնակցելու որպես դիտորդ: Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորմանը», - ասված է հաղորդագրության մեջ: Հաջորդ հանդիպումը նախատեսված է մայիսի 3-4-ին, Ղազախստանի մայրաքաղաքում: Փորձագետների հանդիպումը տեղի կունենա մայիսի 2-ին: Ղազախստանի ԱԳՆ-ն ակնկալում է բոլոր կողմերի մասնակցությունը՝ երաշխավոր երկրների ներկայացուցիչների (Ռուսաստան, Իրան, Թուրքիա) և սիրիական կառավարության ու ընդդիմության:

Նմանատիպ նյութեր