Հակառակորդը կրակել է Բաղանիս ու Կոթի գյուղերի ուղղությամբ. վնասվել են տներ և ավտոմեքենա.Tert.am
Երեկ երեկոյան հակառակորդը կրակ է բացել Տավուշի մարզի Բաղանիս ու Կոթի գյուղերի վրա: [color=#EF2929]Tert.am[/color]-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Վերջինս նշեց, որ ադրբեջանական զինուժը կրակել է հիմնականում այս տարածքում տեղակայված հայկական խրամատների ուղղությամբ, բայց գյուղերն էլ անմասն չեն մնացել: «Մոտ 15 փամփուշտ, գիտեմ, որ գյուղերից մեկին կպել է, բայց թե ինչ հետևանքներ է ունեցել, չեմ կարող ասել»,- ասաց Հովհաննիսյանը:
ՊՆ խոսնակը նշեց, որ հակառակորդը կրակ է բացել հրաձգային զենքերից:
Նրա խոսքով՝ հայկական կողմը լռեցրել է հակառակորդի գործողությունները:
Վնասը, Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ, նյութական է եղել:
«Տներ են վնասվել ու ավտոմեքենա: Մոտավոր 4-5 տուն է վնասվել: Հանձնաժողովը կաշխատի՝ վնասի չափը կճշտեն: Մարդիկ շարունակում են ապրել տներում, ապրել են տանը, էսօր էլ ապրում են»,-[color=#EF2929]Tert.am[/color]-ի հետ զրույցում ասաց գյուղապետը: Նա նշեց, որ գյուղի ուղղությամբ մոտ 2 ժամ կրակել են: