1926 դիտում
21:04 25-10-2018
Բաղանիս և Կոթի գյուղերի բնակիչների բարձրացրած խնդիրները Պաշտպանի կողմից ամփոփվել և ներկայացվել են Կառավարություն
Մարդու իրավունքների պաշտպանի մարզային այցի ընթացքում Բաղանիս և Կոթի գյուղերի բնակիչների բարձրացրած խնդիրները Պաշտպանի կողմից ամփոփվել և ներկայացվել են Կառավարություն։ Դրա հիման վրա հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արմեն Մաշինյանի մասնակցությամբ քննարկմանը ներկա են եղել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Բնապահպանության, Գյուղատնտեսության նախարարությունների, Սոցիալական ապահովության պետական ծառայության ներկայացուցիչներ, ինչպես նաև Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատարը, Տավուշի փոխմարզպետն ու Նոյեմբերյան համայնքի ղեկավարը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայացրել է Բաղանիս և Կոթի գյուղերի բնակիչների բարձրացրած խնդիրները՝ կապված բնակելի տները գազիֆիկացնելու համար սոցիալական աջակցություն ստանալու, անվճար կամ արտոնյալ պայմաններով հատկացվող վառելափայտի չափաքանակն ավելացնելու, անտառափայտի իրացումն իրականացնող կազմակերպության կողմից սահմանամերձ շրջանների բնակչության համար վառելափայտի համար սահմանված սակագինը վերանայելու հետ ևայլն:
Մի շարք կոնկրետ խնդիրների կապակցությամբ արդեն իսկ նախանշվել են լուծումներ, իսկ համակարգային խնդիրների հետ կապված կնախաձեռնվեն առանձին քննարկումներ:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության քայլերը նշված քննարկման ու լուծումների հարցում իր իրավասության սահմաններում աջակցելու համար:
Նմանատիպ նյութեր
12151 դիտում
20:55 29-04-2017
Հակառակորդը կրակել է Բաղանիս ու Կոթի գյուղերի ուղղությամբ. վնասվել են տներ և ավտոմեքենա.Tert.am
4254 դիտում
22:29 22-09-2018
Արման Թաթոյանի գլխավորած խումբը այցելել է սահմանամերձ Բաղանիս և Կոթի գյուղեր. ՖՈՏՈՇԱՐՔ
Այս բաժնից
988 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
703 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1063 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»