2597 դիտում
12:56 30-04-2017
Մարզերում կիրականացվի հակակարկտային պիլոտային ծրագիր
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ երեկ՝ ապրիլի 29-ին, տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետությունում հակակարկտային պաշտպանության առավել արդյունավետ համակարգի ստեղծմանը վերաբերող հարցեր:
Ներկայացնելով այդ նպատակով կատարված հետազոտության արդյունքները՝ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ առաջարկվում է ստեղծել հակակարկտային փոխլրացնող համակարգ՝ ներկայիս գազագեներատորային եղանակին զուգահեռ ներդնել նաև առավել բարձր արդյունավետություն ապահովող հրթիռային և ցանցային պաշտպանություն: Հետազոտության արդյունքներով ստեղծվել է ռադիոլոկացիոն կայանների և հրթիռային կայանքների տեղակայման քարտեզ, կատարվել է ծախսերի գնահատում: Դավիթ Տոնոյանն առաջարկել է որպես առաջին փուլ սկսել հրթիռային պաշտպանության պիլոտային ծրագիր Արագածոտնի և Լոռու մարզերում, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել ռադիոլոկացիոն կայանների արդիականացման աշխատանքներ:
Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է ընթացք տալ պիլոտային ծրագրին՝ միևնույն ժամանակ ուսումնասիրություն իրականացնելով ցանցային պաշտպանության համակարգի արդյունավետության և ծախսատարության վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
3344 դիտում
11:11 05-08-2017
Հակակարկտային պիլոտային ծրագիրն ընթացքի մեջ է. նոր հրթիռային կայանները շուտով կլինեն Հայաստանում
4864 դիտում
15:08 17-07-2018
Ամառային զորակոչին իրականացվում է պիլոտային ծրագիր՝ կապված զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի հետ
5234 դիտում
22:23 29-08-2018
Կառավարությունը կիրականացնի հացահատիկով ապահովման մակարդակի բարձրացմանն ուղղված պիլոտային ծրագիր
Այս բաժնից
1018 դիտում
19:06 30-01-2025
Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել
673 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
493 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը