211652_close_icon
views-count2879 դիտում article-date 13:19 02-05-2017

Աֆղանստանում ԻՊ գրոհայինները հարձակվել են թալիբների ճամբարի վրա. սպանվել է 31 մարդ

Աֆղանստանում ուժեղանում է թալիբներ-ԻՊ ահաբեկիչներ հակամարտությունը։ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները նախօրեին զինված հարձակում են գործել «Թալիբան» ծայրահեղական շարժմանը պատկանող ճամբարների մեկի վրա։ Այդ մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։ Ճամբարը գտնվում է Նանգարհար նահանգի Չափարհար շրջանում։ Նահանգապետարանի ներկայացուցիչ Աթուլլահ Խոգյանիի խոսքով՝ հարձակման ժամանակ սպանվել է 21 թալիբ և 7 ԻՊ ահաբեկիչ։ Բացի այդ, զոհվել է նաև 3 խաղաղ բնակիչ, ևս 5 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ։

Նմանատիպ նյութեր