211652_close_icon
views-count3025 դիտում article-date 12:06 24-01-2018

Աֆղանստանում իսլամիստ գրոհայինները հարձակվել են «Փրկենք երեխաներին» կազմակերպության մասնաճյուղի վրա. ԶԼՄ-ներ

Աֆղանստանում զինված հարձակում է կատարվել Save the Children միջազգային կազմակերպության մասնաճյուղի վրա, որը տեղակայված է Ջելալաբադում։ Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը՝ հղում անելով Tolo News հեռուստաալիքին։ Նանգարհարի նահանգապետի մամուլի խոսնակի փոխանցմամբ՝ գրոհայինները սկզբում գործի են դրել պայթուսիկ սարքը, որը տեղադրված է եղել ավտոմեքենայում, իսկ հետո հարձակվել։ Պայթյունի հետևանքով տուժել է 11 մարդ։ Ներկա պահին շենքի մոտակայքում շարունակվում են կրակոցները ահաբեկիչների և տեղի անվտանգության ուժերի միջև։

Նմանատիպ նյութեր