211652_close_icon
views-count17736 դիտում article-date 10:44 02-05-2017

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները հերթական անգամ իրականացրեցին «Մաքուր պահենք մեր գետերն ու ջրանցքները» ակցիան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն տևական ժամանակ է՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատակիցներն ու սաներն իրականացնում են «Գետը քաղաքում» և «Սիրուն Զանգի» ակցիան թե՛ մայրաքաղաքում, թե՛ մայրաքաղաքից դուրս։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասում էին. «Մենք մեծ ու փոքր խմբերով մաքրում ենք Զանգին՝ Հրազդան գետը՝ իր վտակներով ու ջրանցքներով։ Արդեն մի քանի շաբաթ է, առավոտյան ժամը 10-ից հերթական խմբերով սանմաքրման աշխատանքներ են իրականացնում Փարաքարի Թաիրով բնակատեղիով հոսող ջրանցքում»։ Ակցիային միացել է «Մուսալեռ Ջուր» ընկերությունը՝ իր տեխնիկաներով, այդ թվում՝ տրակտորով և բեռնատար աղբահեռացնող մեքենայով, Փարաքարի գյուղապետարանը, տեղի միջնակարգ և հիմնական դպրոցների աշխատակիցներն ու երեխաները, ինչպես նաև տեղաբնակները։ Ջրանցքն ամբողջովին վերածվել է աղբանոցի և, ըստ բնակիչների հայտարարության, երկար տարիներ է՝ ոչ միայն աղբ է թափվում ջրանցքում, այլ նաև կոյուղի չունենալու պատճառով կեղտաջրերը լցվում են այնտեղ, իսկ այդ կեղտաջրերով ոռոգվում են այգիներ, աղտոտվում է ամբողջ Հրազդան գետը, որտեղից էլ ոռոգվում է Արարատյան դաշտավայրը։ Նախագիծը միջազգային է և օրեր առաջ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմակերպած ակցիային միացել են նաև հարևան պետության՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այն շարունակական է լինելու։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր