26664 դիտում
12:19 12-01-2017
Արտակարգ իրավիճակ Երևանում. Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի և թիվ 181 հիմնական դպրոցի միջև ընկած տարածքում կոյուղաջրերը «զուլալ աղբյուրի» նման հոսում են. ինչո՞ւ պատկան մարմինները խնդրին լուծում չեն տալիս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 3-րդ ամիսն է` Երևան քաղաքի Բաբաջանյան 43 շենքին հարող տարածքի ավտոտնակները լցված են կոյուղաջրերով, որի պատճառը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի և թիվ 181 հիմնական դպրոցի միջև ընկած տարածքից գետնի երես դուրս եկող կոյուղաջրերն են:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում տարածքում ապրող քաղաքացիները ասացին, որ խնդրի մասին տեղյակ են պահել պատկան մարմիններին, սակայն՝ ապարդյուն: Արդեն 2 ամիս է, ստիպված են ապրել այդ գարշահոտ տարածքում, որտեղ նաև դպրոցների և մանկապարտեզի երեխաներն են ստիպված սովորել և համակերպվել այդ տհաճ մթնոլորտի հետ:
Նման իրավիճակը կարող է պատճառ դառնալ վարակիչ հիվանդությունների պատճառ, մանավանդ՝ եղանակները տաքանալուն պես: Ավտոտնակները գնալով խարխլվում են և վտանգ կա, որ այն պատը, որի տակից դուրս են գալիս կոյուղաջրերը, վաղ թե ուշ կարող է փլվել:
Դե ինչ, խելք ու միտք մաղթենք Երևան քաղաքի պատկան մարմիններին, ինչն անում ենք արդեն տարիներ շարունակ և հորդորենք, որ եթե հարցով իրոք մտահոգ են, թող այս անգամ իրենց փափուկ աթոռներից վեր կենան, քայլեն այդ տարածքներով և իրավացիորեն ասեն` իրենք կապրեի՞ն նման պայմաններում, կամ թույլ կտայի՞ն իրենց երեխան այդտեղ դասի գնար: Այդ դեպքում, համոզված ենք, որ հարցը լուծում կստանար...
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+