211652_close_icon
views-count1609 դիտում article-date 16:18 03-05-2017

ՍԱՊԾ-ն հիշեցնում է հանրային սննդի օբյեկտներում մսի անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության թեժ գծի միջոցով տեղեկություններ է ստացվել այն մասին, որ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին ինչ-որ անձինք փորձում են պարտադրել պայմանագրեր կնքել անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող կազմակերպությունների հետ: Հաշվի առնելով նման մի քանի նախադեպեր՝ ՍԱՊԾ-ն մեկ անգամ ևս տեղեկացնում է, որ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների կողմից ձեռք բերված միսը (այդ թվում և՝ սպանդանոցային ծագում ունեցող) արդեն իսկ պետք է ենթարկված լինի համապատասխան լաբորատոր փորձաքննության և՝ որ միս ձեռք բերելիս վերջիններս իրացնողից պետք է պարզապես պահանջեն անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացություն մսի լաբորատոր փորձաքննության վերաբերյալ: Իրացման կետերից ձեռք բերված և լաբորատոր փորձաքննություն անցած միսը հանրային սննդի օբյեկտների կողմից ևս մեկ անգամ անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթարկելու անհրաժեշտություն չկա (կառավարության 426-Ն որոշման համաձայն՝ իրացման նպատակով միսը և սպանդից գոյացած մյուս մթերքները ենթակա են անասնաբուժասանիտարական փորձաքննության: Անասնաբուժասանիտարական փորձաքննության չենթարկված մսի և այլ մթերքների իրացումն արգելվում է): Հանրային սննդի շղթայի օպերատորներին հորդորում ենք զգոն լինել և, նման դեպքեր արձանագրելու պարագայում, անմիջապես դիմել Ծառայություն՝ զանգահարելով 010 206040 հեռախոսահամարով: Ծառայությունը նաև տեղեկացնում է, որ, փետրվարի 16-ին ընդունված որոշմամբ, սահմանվել են դրոշմակնքման և եզրակացության նոր ձևեր, որոնք ներկայացվում են ստորև.

Նմանատիպ նյութեր