211652_close_icon
views-count1795 դիտում article-date 18:00 03-05-2017

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի մանկավարժական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Ալգիրդաս Գայժուտիսի հետ

Մայիսի 3-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի մանկավարժական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Ալգիրդաս Գայժուտիսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ համագործակցության ընթացքը։ Փոխադարձ ընդգծվեց ուսանողների, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական անձնակազմի փոխանակման ծրագրերի ընդլայնման անհրաժեշտությունը։ Ռեկտոր Գայժուտիսը նշեց, որ, լինելով մշակութաբան, մեծ հիացմունք է տածում հայոց պատմության և մշակույթի նկատմամբ և անչափ ուրախ կլինի Լիտվայի մանկավարժական համալսարանում հյուրընկալել հայկական մշակութային, գիտակրթական տարբեր միջոցառումներ։ Դեսպան Մկրտչյանը հույս հայտնեց, որ նման համագործակցությունը մոտ ապագայում իրականություն կդառնա։

Նմանատիպ նյութեր