211652_close_icon
views-count2246 դիտում article-date 21:09 06-10-2016

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի արդյունաբերողների կոնֆեդերացիայի նախագահի հետ

Հոկտեմբերի 6-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի արդյունաբերողների կոնֆեդերացիայի նախագահ Ռոբերտաս Դարգիսի հետ։ Հանդիպմանը ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց Լիտվայի արդյունաբերողների կոնֆեդերացիայի նախագահին 2014թ. Վիլնյուսում և 2015թ. Երևանում կազմակերպված հայ-լիտվական գործարար համաժողովներին ցուցաբերած աջակցության և ակտիվ մասնակցության համար։ Քննարկվեցին այդ համաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Գոհունակությամբ արձանագրվեց, որ առևտրաշրջանառությունը երկու երկրների միջև 2015թ. համեմատ կրկնապատկվել է։ Դեսպան Մկրտչյանը նշեց, որ Հայաստանը կարող է հավելյալ առևտրատնտեսական գրավչություն ներկայացնել՝ հաշվի առնելով, որ այն կարող է կապող օղակ հանդիսանալ ԵՄ երկրների և Իրանի, ինչպես նաև ԵՄ երկրների և Եվրոսիական տնտեսական միության միջև։ Այս համատեքստում պայմանավորվածություն ձեռք բերվեց 2017թ. նոր գործարար համաժողով հրավիրել։ ՀՀ դեսպանն ընդգծեց Լիտվայի կողմից իրականացվող ԵՄ Արևելյան հարևանության քաղաքականության շրջանակներում նախատեսվող տնտեսական ծրագրերում հայկական ընկերությունների ընդգրկման անհրաժեշտությունը: Ռոբերտաս Դարգիսը և Տիգրան Մկրտչյանը նաև քննարկեցին Հայաստանում և Լիտվայում առաջընթաց ապրող բարձր տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր համագործակցության հեռանկարները։ Հանդիպմանը մասնակցեց նաև բալթյան երկրներում Զարգացման հայկական հիմնադրամի ներկայացուցիչ Ռենա Սարիբեկյանը։

Նմանատիպ նյութեր