16473 դիտում
22:50 03-05-2017
Ն. Փաշինյան. Իմ քաղաքական գործունեության հիմնական խնդիրներից մեկն այդ «լոկալ-քուչայական» տրամաբանությունից դուրս գալն է. Tert.am. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«Ելք» դաշինքի բակային քարոզարշավն այսօր Ավան համայնքում էր: Սա գործող քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի հայրենի վարչական շրջանն է, որտեղ նա եղել է համայնքի ղեկավար:
«Իմ քաղաքական գործունեության հիմնական խնդիրներից մեկն այդ լոկալ-քուչայական տրամաբանությունից դուրս գալն է: ՀՀ-ի տարածքն ընդամենը մեկ մեգապոլիսի տարածք է զբաղեցնում, եթե հանրապետականներին թողնես՝ կասեն՝ ես էս ծառի տակից եմ, էս խանութից եմ: Ավանն ինձ համար նույնքան հարազատ է, որքան Տարոն Մարգարյանի համար, էլ չեմ ասում, որ ուսանող ժամանակ այստեղ ապրել եմ»:
«Ելք» դաշինքի՝ քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ՀՀ-ում չկա մի կետ, որ իր հայրենիքը չէ:
Ավանի խնդիրների մասին խոսելիս քաղաքապետի թեկնածուն ասաց, որ այս վարչական շրջանի խնդիրները չեն տարբերվում քաղաքի մյուս շրջաններից. «Տպավորություն է, որ Ավանում խնդիրներ չկան: Նախորդ քարոզարշավին քամի բարձրացավ, այդ ժամանակ առաջացավ «աղբի և փոշու ամպեր» բառակապակցությունը: Օդը ծածկված էր աղբով»:
Նիկոլ Փաշինյանի տվյալներով՝ Երևան քաղաքում 90 տոկոս վերելակների գործարանային բոլոր նախատեսված ժամկետներն ավարտված են: Կա վերելակ, որ կարելի է վերանորոգել ու 5 տարի ևս շահագործել: Բայց կա ժամկետ, որից հետո այն նույնիսկ նորոգման ենթակա չէ: Նրա խոսքով՝ Երևանի բոլոր վերելակներն հենց այդպիսին են:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/05/03/pashinyan-avan/2360008]այստեղ[/url]
Լուսանկարները՝ Ամիգո Ղուկասյաի և Կարպիս Կետիկյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
Նմանատիպ նյութեր
1459 դիտում
22:12 03-12-2024
Վարորդների օրվա հացի հաշվին բիզնես կարգի ավիատոմս գնելն է տրամաբանությունից դուրս. Րաֆֆի Ասլանյան
904 դիտում
09:57 01-10-2024
Մեր առաջնային խնդիրներից մեկն է՝ հայի ետին խելքը բերել էականորեն առաջ․ Փաշինյան
Այս բաժնից
739 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան