211652_close_icon

Վարորդների օրվա հացի հաշվին բիզնես կարգի ավիատոմս գնելն է տրամաբանությունից դուրս. Րաֆֆի Ասլանյան

views-count1687 դիտում article-date 22:12 03-12-2024
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երևանի քաղաքապետարանը գործադուլ հայտարարած վարորդներին զգուշացնում է քրեաիրավական գնահատականներով և նրանց գործողությունները որակում է որպես շանտաժ, պահանջները՝ անտրամաբանական։ Լուրջ ե՞ք ասում արա՛, հիմա շանտաժը դուք եք անո՞ւմ, թե՞ վարորդները։

Իրենք էլ շատ լավ գիտեն, որ գործադուլի իրավունքը չի կարող քրեական որակման արժանանալ, մինչդեռ Երևանի քաղաքապետի կողմից հենց նույն վարորդների օրվա հացի հաշվին շուրջ 8 միլիոն դրամով բիզնես կարգի ավիատոմս գնելը ոչ միայն մարդկային ու բարոյական տրամաբանությունից է դուրս, այլև միանշանակ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է։

Սա հիշե՛ք, ապագայում պետք է գալու…»:

Նմանատիպ նյութեր