211652_close_icon
views-count4081 դիտում article-date 14:02 04-05-2017

Գազալցակայաններում անվտանգության պահպանումը և ծառայությունների որակը խիստ անբավարար է. վարչապետ

Գազալցակայաններում գազաբալոնների պայթյունների դեպքերը պայմանավորված են թերի վերահսկողությամբ։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով գազալցակայաններում առկա թերություններին: «Գազալցակայանների կողմից տեխնիկական անվտանգության պահպանումը և մատուցվող ծառայությունների որակը գնահատում ենք խիստ անբավարար»,- ասաց վարչապետը: Նրա խոսքով՝ խիստ մտահոգիչ է այն փաստը, որ մինչ օրս գազալցակայաններում առկա չէ տրամադրվող մթնոլորտային ճնշման թույլատրելի չափը խախտելու դեպքերի կանխարգելման գործուն համակարգ: «Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ հանձնարարում եմ ՀՀ արտակարգ իրավիճակների և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին մեկամսյա ժամկետում համատեղ ամփոփել նշված ոլորտում տեսչական ստուգումների արդյունքները և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ առկա խնդիրների լուծման վերաբերյալ»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նմանատիպ նյութեր