211652_close_icon

ԱՄՆ-ի իշխանությունները չեն կարողանում պարզել, թե որտեղ են գտնվում հայտնի նարկոբարոն «Գաճաճի»՝ 1 միլիարդից ավելի դոլարները

views-count4394 դիտում article-date 15:58 04-05-2017
Մեքսիկայի գլխավոր դատախազ Ռաուլ Սերվանտես Անդրադեն հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանություններին դեռևս չի հաջողվում պարզել, թե որտեղ են գտնվում հայտնի նարկոբարոն Խոակին Գուսման Լոերին՝ «Գաճաճին» պատկանող փողերը, ում արտահանձնել են ԱՄՆ-ին, հաղորդում է Ria Novosti-ն։ Ամենահամեստ հաշվարկներով՝ նա ունի առնվազն 1 մլրդ դոլար, սակայն ոչ մի ակտիվի հետքը չեն կարողանում գտնել։ Հիշեցնենք, որ «Գաճաճը» ձերբակալվել էր Մեքսիկայում բանտից 2 անգամ փախուստի դիմելուց հետո, իսկ այս տարվա սկզբին նրան արտահանձնեցին ԱՄՆ-ին։ Նրա դեմ մեղադրանքներ են ներկայացրել ԱՄՆ-ի մի քանի նահանգային իշխանություններ՝ Կալիֆորնիայի, Նյու Մեխիկոյի, Տեխասի, Իլլինոյսի, Նյու Յորքի։ Բոլոր մեղադրանքները կապված են կոկաինի մատակարարման, զենքի անօրինական ձեռքբերման ու սպանությունների կազմակերպման հետ։ Նա հանդիսանում էր հայտնի նարկոկորտելի՝ «Սինալի» ղեկավարը։

Նմանատիպ նյութեր