211652_close_icon
views-count5499 դիտում article-date 11:55 11-01-2017

Դիզելային վառելիքով ավտոմեքենաների պատճառով Volkswagen-ը ԱՄՆ-ին կվճարի 4 միլիարդից ավելի դոլար

Գերմանական Volkswagen ավտոարտադրող ընկերությունը համաձայնվել է ամերիկյան իշխանություններին վճարել 4.3 մլրդ դոլար՝ հարթելու համար մեծ սկանդալը, գրում է BBC-ն։ Ընկերությունը խոստովանել է, որ սխալ է թույլ տվել և խախտել ամերիկյան մի քանի օրենքներ։ Նրա ներկայացուցիչները նշել են, որ բանակցությունները ԱՄՆ-ի արդարադատության նախարարության և մաքային ծառայության հետ ավարտին են մոտենում և մնում է, որ ընկերության ղեկավար կազմը պաշտոնապես տա իր հավանությունը։ Սկանդալը բարձրացել էր 2015 թվականի սեպտեմբերին, երբ ամերիկյան իշխանությունները հայտարարեցին, որ դիզելային վառելիքով աշխատող մեքենաները խնդիրներ ունեն։ ԱՄՆ-ն պարտադրեց Volkswagen-ին հետ կանչել մոտ կես մլն ավտոմեքենա, որոնք արտադրվել էին 2009-2015 թվականներին և փոխհատուցում պահանջեց։

Նմանատիպ նյութեր