211652_close_icon
views-count11868 դիտում article-date 21:46 04-05-2017

Պերմյակովն իր պատիժը կրելու է Ռուսաստանում. РИА Новости

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ցմահ դատապարտված Վալերի Պերմյակովը իր պատիժը կրելու է Ռուսաստանում: «Իհարկե, նա պիտի շարունակի կրել իր պատիժը Ռուսաստանում», - [url=https://ria.ru/incidents/20170504/1493702251.html]«РИА Новости»[/url]-ին հայտնել է Հյուսիսկովկասյան շրջանի ռազմական դատարանի ներկայացուցիչը: [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/02/1065879/]Հիշեցնենք[/url], որ ՌԴ Ռազմական դատարանը 2015 թ-ի օգոստոսի 12-ին մեղավոր է ճանաչել Վալերի Պերմյակովին դասալքման, զենք գողանալու, նրա անօրինական պահման մեջ` «մոռանալով» Գյումրիի բնակիչներ՝ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանելու փաստը և դատապարտել է ընդամենը 10 տարի ազատազրկման։ Նույն թվականի օգոստոսի 23-ին հայկական դատարանը Պերմյակովին դատապարտել է ցմահ ազատազրկման։

Նմանատիպ նյութեր