Արմեն Ջիգարխանյանն ընդհանուր պալատում է. նա պատասխանում է զանգերին և կատակում է. РИА Новости
Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել է ընդհանուր հիվանդասենյակ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Դերասանը պատասխանում է զանգերին և կատակում է: Նրա կողքին է կինը` Վիտալինա Ցիմբալյուկը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը շարունակում էր մնալ [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/06/78875/]վերակենդանացման բաժանմունքում[/url]: Նրա վիճակը բժիշկները գնահատում էին ծանր:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/03/05/78794/]Հիշեցնենք[/url], որ հայազգի հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել էր: Այդ մասին Ria Novosti-ին հայտնել էին Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապ օգնության ինստիտուտի կարդիոլոգիական վերակենդանացման բաժանմունքից, ուր տեղափոխել էին դերասանին:
Նա հոսպիտալացվել էր ինֆարկտի նախանշաններով: Դերասանը փետրվարին նույնպես տեղափոխվել էր հիվանդանոց՝ սուր գրիպի ախտանշաններով: