211652_close_icon
views-count2205 դիտում article-date 11:31 06-05-2017

ՀՀ խորհրդարանական դիվանագիտությունն էյֆորիաների մեջ էր Ագրամունտի հրաժարականի առիթով. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ պաշտոնապես հաստատվեց այն տեղեկությունը, որը շրջանառվում էր ամիսներ շարունակ' փակվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: Պաշտոնապես փակվում է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի վետոյի պատճառով: Բաքուն, որպես ֆորմալ պատրվակ, ներկայացրել է շփման գծում գրասենյակի կողմից իրականացվող ականազերծման ծրագիրը, որը, ըստ ադրբեջանական կողմի, հակասում է իրենց շահերին: Այս պատմությունը, իհարկե, ունի բազմաթիվ իրավական, ընթացակարգային նրբերանգներ: Սակայն Հայաստանի համար շատ ավելի կարևոր լինելով' վտանգավոր է այն իրողությունը, որ Ադրբեջանը' թեկուզ ֆորմալ հիմնավորմամբ, կարողանում է «փակել տալ» ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: Կարողանում է, որովհետև ի թիվս այլ պատճառների' ամիսներ շարունակ հայկական դիվանագիտությունը, ըստ էության, ջանքեր չի գործադրել, կամ, եթե գործադրել է, ապա դրանք բավարար ցանքեր չեն եղել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող ղարաբաղյան հարցի կարգավորման հիմնական դերակատար կազմակերպության' ԵԱՀԿ գրասենյակի փակումը թույլ չտալու համար։ Որովհետեւ դրանով զբաղվելու փոխարեն՝ Հայաստանի առնվազն խորհրդարանական դիվանագիտությունն էյֆորիաների մեջ էր ԵԽ ԽՎ նախագահ Ագրամունտի հրաժարականի առիթով»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր