211652_close_icon
views-count3466 դիտում article-date 16:50 29-04-2017

Ագրամունտի գրասենյակը Ջորջ Սորոսին մեղադրել է կառույցը փլուզելու փորձի մեջ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, հայտնի ադրբեջանամետ Պեդրո Ագրամունտի մամուլի ծառայությունում հայտարարել են, թե Սիրիա կատարած Ագրամունտի այցելության մեջ մեղավոր է հենց միլիարդատեր Ջորջ Սորոսը։ Այդ մասին գրում է El Confidencial թերթը։ «Սորոսն է մեղավոր, իսկ նրանք, ովքեր մեղադրում են Ագրամունտին, այդ ֆինանսական շնաձկից գումարներ են ստանում»,-հայտարարել է Խորհրդարանական վեհաժողովի նախագահի ներկայացուցիչը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԽԽՎ անդամները անվստահության քվե են հայտնել Ագրամունտին նրա՝ Սիրիա այցելելուց հետո և հայտարարել վերջինիս դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու մասին։ Ըստ դրա՝ Ագրամունտն այսուհետ իրավունք չի ունենա պաշտոնական այելություններ կատարել, ներկա գտնվել նիստերի և ԵԽԽՎ-ի կողմից պաշտոնական հայտարարություններ տարածել։

Նմանատիպ նյութեր