211652_close_icon
views-count68636 դիտում article-date 21:26 06-05-2017

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են առանց համարանիշների BMW-ն ու «09»-ը. BMW-ի վարորդը դիմել է փախուստի. բժիշկները պայքարում են 5 վիրավորների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շեդրինի 1 հասցեի դիմաց բախվել են ВАЗ 2109 մակնիշի 35 AX 314 համարանիշի և BMW մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «09»-ի միջից Գյումրիի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները դուրս են բերել 22-ամյա Գալուստ Մկրտչյանին, 23-ամյա Ավետիք Սահակյանին` օգտագործելով հատուկ տեխնիկա: Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, Գյումրիի շտապօգնության ծառայության բժիշկների խումբը Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխել 19-ամյա Սերգեյ Գևորգյանին, 17-ամյա Էդգար Սահակյանին, 17-ամյա Տաճատ Սահակյանին: BMW-ի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի և ըստ տեղեկությունների` BMW-ի վրայից տանելով համարանիշները: Սակայն դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ BMW-ն եղել է առանց համարանիշների: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ, ով վիրավորների մի մասին ուղեկցել է հիվանդանոց: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են 2 ավտոմեքենաները և վթարի վայրը պահել այնքան ժամանակ, մինչև ժամանել են ոստիկանության Գյումրու բաժնի ծառայողները: Վթարի մասին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից 3-ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ մնացածինը` կայուն ծանր: Փաստի առթիվ ավագ քննիչ Արմեն Գյոզալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են BMW-ի վարորդի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ BMW-ն վարել է Էդգար Գրիգորյանը, իսկ «09»-ը՝ Գալուստ Մկրտչյանը: [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր