211652_close_icon
views-count8695 դիտում article-date 17:37 07-05-2017

Կայացավ PLASTIC STORMING նախագծի առաջին ֆլեշմոբը, որը շրջակա միջավայրի աղտոտման դեմ է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. EXCLUSIVE.am

Ապրիլ ամսվա վերջին կիրակի օրը, որն ի նշան բնության, գարնանային զարթոնքի, կոչվում է Կանաչ կիրակի, այս տարի նշվեց ապրիլի 30-ին՝ «ԹՈՒՄՈ»-ի այգում: Այստեղ տեղի ունեցավ Yerevan 2.0 քաղաքային ինկուբատորի «Plastic Storming» նախագծի առաջին Ֆլեշմոբը։ «Plastic Storming» նախագծի հեղինակն ու իրականացնողը Հայաստանում սոցիալական ձեռներեցությունը զարգացնելու և քաղաքային միջավայրը բարելավելու նպատակով ստեղծված Yerevan 2.0 քաղաքային ինկուբատորն է: Այս նախագծի նպատակն է հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռել պլաստիկ տոպրակներով շրջակա միջավայրի աղտոտման էկոլոգիական հիմնախնդրի վրա: «ԹՈՒՄՈ»-ի այգում ԵՊՀ բնապահպանական ակումբի և Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունների կամավորները գործեցին լարային (աղյուսային) բազմաօգտագործվող պայուսակներ (Avosik), որոնք պլաստիկ տոպրակների օգտագործման նվազեցման խնդրի այլընտրանքային լուծում են: Կամավորներին միացան նաև այն բոլոր ներկաները, ովքեր ցանկացան գործել պայուսակներ, իսկ այն ներկաներին, ովքեր որ չեն կարողացել գործել՝ օգնեցին կամավորները: Այգում տեղադրված էր «Տարբերություն կա'» կարգախոսով լուսանկարվելու համար նախատեսված հատուկ ֆոտոստենդ և ուներ հատուկ նպատակ: Լուսանկարվելով այդտեղ և նախագծի պաշտոնական #Plasticstorming հեշթեգով լուսանկարը հրապարակելով սոցիալական ցանցերում՝ անցորդներն իրենց ներդրումն կունենան հիմնախնդրի բարձրաձայնման և հանրայնացման գործում: Yerevan 2.0-ի նպատակն է հանրությանը առաջարկել ամուր թելերից գործած լարային պայուսակների մի նոր շարք, որոնք շատ ավելի հարմար են բազմակի օգտագործման համար և կարող են լինել խնդրի այլընտրանքային լուծում: Նյութը՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր