211652_close_icon
views-count13496 դիտում article-date 10:24 09-05-2017

Արմեն Մկրտչյանն ու Կարեն Քոչարյանը որոշել են զբաղվել շաքարավազի, ալյուրի, ձեթի, հավի բդի ներկրմամբ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին լուրջ մրցակիցներ կարող են հայտնվել հայկական շուկայում: «Հայազն» կուսակցության ղե­կավար Արմեն Մկրտչյանն ու քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը որոշել են զբաղվել շաքարավազի, ալյուրի, ձեթի, հավի բդի և մի շարք այլ ապրանքատեսակ­ների ներկրմամբ: «Որքանով որ ես եմ տեղյակ՝ շաքարավազ ներկրելու դաշտում մենաշնորհ կա, և ես պատրաստ եմ օրինակ ծառայել՝ կոտրելու այդ կարծրատիպերը, որ հնարավոր չի շաքարավազ ներկրել Հայաստան: Իմ քայլն առաջին հեր­թին քաղաքական ակցիա է, հետո նոր միայն բիզնես»,- «ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Արմեն Մկրտչյանը՝ հավելելով, որ արդեն միջազգային կազմակերպությունների հետ ունեն հստակ պայմանավորվածություններ, հանդիպումները կայացել են, և առաջիկա մի քանի օրում շաքարավազի առաջին խմբաքանակը կլինի Հայաստա­նում: «Շաքարավազի ներկրման ամբողջ պրոցեսը լինելու է հրապարակային, որևէ թաքուն գործարք, հանդիպում, պայմանավորվածություն չի լինելու, քանի որ մեր գերնպատակը մենաշնորհ կոչված միֆը կոտրելն է: Մենք ցան­կանում ենք ցույց տալ, թե ինչպես կարելի է օրինական ճանապարհով, բոլոր հարկերը վճարելով շաքարավազ ներկրել, և դրա արդյունքում որքան կարժենա այն շուկա­յում»,- ասաց Մկրտչյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր