211652_close_icon
views-count913 դիտում article-date 16:22 22-06-2022

Ինչպես է ազդել շաքարավազի եւ ձեթի գների վրա դոլարի փոխարժեքի և ինվոյսային արժեքների դինամիկա. ՄՊՀ

2022 թվականի հունվար և մայիս ամիսների ընթացքում 1 կիլոգրամ շաքարավազի  ներմուծման ինվոյսային արժեքը իջել է 18-20 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 4-6 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը իջել է շուրջ 0.5 տոկոսով՝ 410 դրամից դառնալով 408 դրամ։
 

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ 2021 թվականի մայիս և 2022 թվականի մայիս ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 37-40 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 10-13 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 4.6 տոկոսով՝ 390 դրամից դառնալով 408 դրամ (տե՛ս Աղյուսակ 1)։


 

Ստորև ներկայացված Գծապատկեր 1-ում պատկերված է 1 կիլոգրամ շաքարավազի մանրածախ գնի դինամիկան 2022 թվականի մարտ ամսից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում։ 2022 թվականի հունիս ամսին նկատվել է շաքարավազի մանրածախ իրացման գնի իջեցում։


 

2022 թվականի հունվար և մայիս ամիսների ընթացքում 1 լիտր «Ավեդով» և «Զոլոտայա սեմեչկա» տեսակի ձեթի ներմուծման ինվոյսային արժեքը բարձրացել է 4-6 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 4-6 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 9 տոկոսով՝ 1027 դրամից դառնալով 1120 դրամ։

2021 թվականի հունիս և 2022 թվականի մայիս ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 23-26 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 7-8 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը իջել է շուրջ 10.8 տոկոսով՝ 1256 դրամից դառնալով 1120 դրամ (տե՛ս Աղյուսակ 2)։

Ստորև ներկայացված Գծապատկեր 2-ում պատկերված է 1 լիտր «Ավեդով» և «Զոլոտայա սեմեչկա» տեսակի ձեթերի մանրածախ գնի դինամիկան 2021 թվականի մայիս ամսից մինչև 2022 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում։



 

 

Նմանատիպ նյութեր