211652_close_icon
views-count5959 դիտում article-date 10:38 09-05-2017

Ինքնաբացարկի դիմումը վերցրած և պատգամավոր դարձածները մանդատը վայր դնելու խոստումներ են տվել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանին ի վերջո հաջողվել է նախօրեին ԿԸՀ-ից իրենց ինքնաբացարկի դիմումը վերցրած և պատգամավոր դարձած 8 հոգուց խոստում ստանալ, որ ԱԺ առաջին նիստի օրը վայր են դնելու իրենց պատգամավորական մանդատները: Մանդատները վայր դնելու մասին արդեն իսկ հայտարարել են Նապոլեոն Ազիզյանը, Արարատ Զուրաբյանը, Վահան Կարապետյանը: Մեզ հասած տեղեկություններով՝ մանդատը վայր կդնի նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը, ով ԿԸՀ-ից ինքնաբացարկի դիմումը վերցնելուց ամենաբորբոքվածներից էր, հայտարարեց, որ իրեն խաբված ու վիրավորված է զգում և չի բացառվում, որ անգամ դուրս գա ԲՀԿ-ից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր