211652_close_icon
views-count3043 դիտում article-date 18:02 24-09-2019

Ժողովուրդն է ինձ տվել այդ մանդատը, ես հաշվետու եմ նախ և առաջ իմ ժողովրդի առջև․ Թագուհի Թովմասյանը՝ մանդատը վայր դնելու լուրերի մասին. Tert.am

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հերքում է մամուլում տարածված այն հրապարակումները, թե խմբակցությունում իրեն ասել են՝ պետք է մանդատը վայր դնի։ Նա նաև հերքում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է կանչել այդ խնդրով։ [url=https://www.tert.am/am/news/2019/09/23/Taguhi-tovmasyan/3100379?fbclid=IwAR0l6WBCOuGZirJlCkzAMKUt_pmDcfriX8EChjbIaGgKS-QCOqYQWaTodbk]Tert.am[/url]-ի հետ զրույցում նա նշեց, որ, այո, հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եղել է։ «Այո, հանդիպել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել ենք ամենատարբեր հարցեր, բայց պատգամավորական մանդատի մասին որևէ խոսակցություն չի եղել: Իսկ ինչ վերաբերում է խմբակցությանը, ապա ես միշտ իմ հարաբերությունները գործընկերների կամ ոչ գործընկերների հետ կառուցել եմ այնպես, որ ինձ հետ որևէ մեկը չի խոսել և չի էլ կարող խոսել «պիտի», «պետք է» ձեւակերպումներով: Հետևաբար չէր կարող նման պարտադրանք լինել խմբակցության կողմից իմ նկատմամբ հատկապես նոր Հայաստանում, որտեղ ժողովրդավարությունն ու բազմակարծությունը գերակա արժեքներ են»,- ասաց Թովմասյանը: Հարցին՝ ինչ հարաբերություններ ունի վարչապետի, նաև խմբակցության անդամների հետ, արդյոք ինչ-որ խնդիրներ կան, նա նշեց, որ խմբակցության անդամների հետ ունի նորմալ հարաբերություններ և աշխատում են փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/09/23/Taguhi-tovmasyan/3100379?fbclid=IwAR0l6WBCOuGZirJlCkzAMKUt_pmDcfriX8EChjbIaGgKS-QCOqYQWaTodbk]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր