211652_close_icon
views-count7119 դիտում article-date 14:11 09-05-2017

Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվող զորահանդեսին ավիացիան չի մասնակցի

Ավիացիան չի մասնակցի Կարմիր հրապարակում անցկացվող զորահանդեսին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Այս մասին գրում է TACC-ը: «Մոսկվայում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով որոշում է կայացվել չեղարկել Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվան նվիրված զորահանդեսին ավիացիայի մասնակցությունը»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից: Ավելի վաղ հաղորդվել էր, որ շքերթին պետք է մասնակցեն 72 անձնակազմ:

Նմանատիպ նյութեր