211652_close_icon
views-count2588 դիտում article-date 20:57 09-08-2014

Ուկրաինայի ավիացիան հարված է հասցրել Կարմիր Լուչի ուղղությամբ

Ուկրաինական ավիացիան հարված է հասցրել Լուգանսկի մարզի Կարմիր Լուչ քաղաքի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն՝ հղում անելով ԼԺՀ աշխարհազորի մամլո ծառայությանը։ «Ռմբակոծվել է հարկային ծառայության վարչությունը, որտեղ գտնվում էր աշխարհազորայինների շտաբը։ Ռումբեր են ընկել նաև մոտակայքի բազմահարկ շենքերի և մասնավոր հատվածի վրա»,֊ հայտնել են մամուլի ծառայությունում։

Նմանատիպ նյութեր