211652_close_icon
views-count71177 դիտում article-date 12:06 10-05-2017

Նամակ-խնդրանք՝ ՀՀ վարչապետին. «Մինչ դուք հանձնարարություններ եք տալիս, Կոտայքի մարզպետարանն ու Երևանի քաղաքապետարանը մուկն ու կատու են խաղում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հարգելի վարչապետ Կարեն Կարապետյան, մինչ Դուք հանձնարարականներ եք տալիս հանրապետությունում շրջակա միջավայրն աղտոտողների դեմ անողոք պայքար տանելու ուղղությամբ, Կոտայքի մարզպետարանն ու Երևանի քաղաքապետարանը, ասես, «մուկն ու կատու խաղան»։ Օրերս Դավիթաշեն վարչական շրջանում՝ Դավիթաշենի գերեզմանների հարևանությամբ, հայտնաբերեցին մինի աղբանոց, և եթե պատկան մարմինները կարճ ժամանակում հետևություններ չանեն և չվերացնեն 100-ից ավելի բեռնատարով թափված շինարարական ու կենցաղային աղբը, ապա այդ հատվածում կստեղծվի մինի աղբանոց՝ իր տեղը չզիջելով Նուբարաշենի աղբավայրին։ Մեր ահազանգերին Երևանի քաղաքապետարանից պատասխանել են, որ այդ տարածքը Կոտայքի մարզպետարանինն է, Կոտայքի մարզպետարանից էլ պատասխանել են, թե Երևանինն է։ Իսկ պետական չինովնիկները, եթե չկատարեն Ձեր հանձնարարականը, մնում է ասել՝ «Դե, եկ, վարչապետ ու մի խենթացի»։ Հարգանքներով՝ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյան Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր