22072 դիտում
12:21 31-07-2019
Մինչ Երևանի քաղաքապետարանն ու «Սանիթեքը» մուկն ու կատու են խաղում, Աջափնյակում աղբի բուրգերը երկկողմանի ճանապարհը դարձրել են միակողմանի․ ժողովուրդն ասում էր․ «աղբը հեռացնելու համար բալգարկա է պետք գալու»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մինչ երեկվանից Երևանի քաղաքապետարանը, վարչական շրջանների պատասխանատուներն ու «Սանիթեք» ընկերությունը մուկն ու կատու են խաղում, թե ինչու էր «Սանիթեքը» որոշել մամուլի ասուլիս տալ հարևան պետություն Վրաստանում, մայրաքաղաքի որոշ վարչական շրջաններում ստեղծվում են աղբի բուրգեր։
Աջափնյակ վարչական շրջանը նույնպես անմասն չէ։ Նույնիսկ կարելի է վարչական շրջանի ղեկավարին շնորհել «աղբի բուրգ» մրցանակ։
Բաշինջաղյան առաջին նրբանցքում հսկայական աղբը երկկողմանի ճանապարհը դարձրել է միակողմանի, իսկ պատկան մարմիններն ասես՝ «ուղտի ականջում քնած» լինեն։
Եթե կարճ ժամանակում նշված վայրից աղբի բուրգը չհեռացվի, ապա ճանապարհը փակվելու է, ու այս անգամ Աջափնյակի թաղապետարանի պաշտոնյաները աղբատար մեքենայի ու բահերի հետ օգտագործելու են բալգարկա, որպեսզի աղբը կարողանան կտրեն ու հեռացնեն։
Նույն բարձիթողի վիճակն է տիրում Աջափնյակ վարչական շրջանի Վշտունի փողոցում ։
Այստեղի բնակիչներն էլ են հույսով-հավատով սպասում, որ Աջափնյակի թաղապետարանը իր քայլը կանի և քաղաքը կմաքրի աղբից ու գարշահոտությունից։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+