77350 դիտում
13:20 10-05-2017
Innova Clinic բժշկական կենտրոնը կարճ ժամանակում հասցրեց վստահություն ձեռք բերել ազգաբնակչության մոտ. նրանք հավատարիմ են Հիպոկրատի երդմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Դեռ 1 ամիս էլ չկա, որ Աբովյան քաղաքի երիտասարդ բժիշկների ու Աբովյանի քաղաքապետարանի կողմից Աբովյան քաղաքի Երևանյան 1/24 հասցեում բացվել է Innova Clinic բժշկական կենտրոնը, սակայն [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը գրեթե ամեն օր շնորհակալական հեռախոսազանգեր է ստանում նշված կենտրոնի վերաբերյալ։
Զանգահարողները իրենց երախտիքի խոսքն են ուղղում բժշկական կենտրոնի հիմնադիր, 22-ամյա Ժորա Մովսիսյանին ու նրա թիմին, ովքեր, լինելով երիտասարդ, հավատարիմ են Հիպոկրատի երդմանն ու բարձր են պահում «սպիտակ խալաթի» պատիվը։ Կան նաև զանգահարողներ, ովքեր մի քիչ նեղացած են՝ ասելով. «Հաճախորդներն այնքան շատ են, որ 1 ժամից ավելի սպասում ենք, մինչև մեր հերթը հասնի, որ մտնենք բժիշկների մոտ»։
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նշված [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/25/1065245/]հայտնել [/url]էր, որ ապրիլի 25-ին Աբովյան քաղաքի Երևանյան 1/24 հասցեում բացվել է Innova Clinic բժշկական կենտրոնը։
Բացման պատիվը տրվել էր Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանին և ԲԿ-ի հիմնադիր Ժորա Մովսիսյանին։ Մինչ բացումը, ելույթով հանդես էր եկել քաղաքապետ Վ. Գևորգյանը, ով, մասնավորապես, ասել էր. «Ողջունում ենք նմանատիպ ներդրումները Աբովյան քաղաքում, ինչի շնորհիվ բացվում են նաև նոր աշխատատեղեր և սա առաջին դեպքը չէ, որ վերջին տարիներին Աբովյանում բացվում են աշխատատեղեր։ Ամենակարևորն այն է, որ մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բժշկական կենտրոնի աշխատակիցները մարզում աշխատող և հանրապետությունում մեծ ճանաչում ունեցող բժիշկներ են, ովքեր միշտ համավատարիմ են մնացել Հիպոկրատի իրենց երդմանը»։
Կենտրոնի հիմնադիր Ժ. Մովսիսյանն էլ բժշկական կենտրոնի ողջ անձնակազմի անունից շնորհակալություն էր հայտնել Աբովյանի քաղաքապետարանին, որ քաղաքապետը, իմանալով իրենց ծրագրերի մասին, խրախուսել և օժանդակել էր ԲԿ-ի բացմանը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բյուրոկրատական-թղթաբանական քաշքշուկներ տեղի չէին ունեցել և եթե տարիներ առաջ ներդրողները նման աշխատանքներ կատարելու համար կարող էին հայտնվել «Նամակ ռուսաց թագավորին»-ի հերոսի՝ Արթին պապի օրը, ապա այս դեպքում Աբովյանի քաղաքապետարանը «բաց պատուհանի» սկզբունքով էր աշխատել։
Բացմանը ներկա աբովյանցիներն ասել էին. «Ողջունում ենք և ուրախ ենք, որ մեր քաղաքում ժամանակակից սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոն բացվեց։ Հիմա գիտենք, որ մեր առողջական խնդիրների համար կարող ենք հենց մեր քաղաքում առաջին ձեռքից որակյալ բուժում ստանալ և բարձր մակարդակի սպասարկման արժանանալ»։
Հայտնել էինք, որ կենտրոնում գործելու են ստոմատոլոգիական, սրտաբանական գինեկոլոգիական, էնդոկրինոլոգիայի բաժիններ, ժամանակակից լաբորատոր ախտորոշման կենտրոնն էլ նույնպես բարձր սարքավորումներով է հագեցած, կգործի նաև սեքսոպաթոլոգիայի բաժին, որտեղ հիվանդներին ընդունելու է և նրանց դարդին դարման է անելու Երևանի գլխավոր սեքսոպաթոլոգը։
Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ Աբովյանի քաղաքապետարանի միջնորդությամբ բժշկական կենտրոնում հատուկ հարմարություններ են ստեղծվել նաև հաշմանդամ քաղաքացիների համար, մինչդեռ կան հաստատություններ, որտեղ անտեսված է այդ խնդիրը։ Ըստ էության, այս կենտրոնը հնարավորություն է ընձեռելու բարձրակարգ խորհրդրադտվություն ու բուժում ստանալ առանց մայրաքաղաք հասնելու։
Իսկ հաստատությունը հաջողության իր ճանապարհը տեսնում է 3 հիմնական սկզբունքների կիրառման միջոցով՝
1. նորարար լուծումներ և մոտեցումներ
2. բժշկական բարձր պրոֆեսիոնալիզմ
3. անհատական վերաբերմունք այցելուներին։
ԲԿ-ի հիմնադիր Ժ. Մովսիսյանը հանրությանը հայտնի է նաև նրանով, որ մի քանի անգամ ականատես է եղել ավտովթարների, արտակարգ դեպքերի և որպես բժիշկ՝ մինչ շտապօգնության ու փրկարարների ժամանումը, բժշկական օգնություն է ցուցաբերել վիրավորներին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 258+
258+