211652_close_icon
views-count3653 դիտում article-date 19:38 10-05-2017

Վենեսուելայում ընդդիմադիր ցուցարարները «Պուպուտովի կոկտեյլ» են նետել զինվորների վրա

Վենեսուելայում հակակառավարական ցույցերը հասնում են գագաթնակետին: Այսօր Նիկոլաս Մադուրոյի հակառակորդները զանգվածային ցույցեր են կազմակերպել մայրաքաղաք Կարակասում: Այս մասին հայտնում է [url=http://ru.euronews.com/2017/05/10/hundreds-face-military-trial-amid-venezuela-anti-maduro-protests]euronews[/url]-ը: Այս անգամ կազմակերպիչները դյուրավառ հեղուկներով շշերի փոխարեն նախատեսել են այլ իրեր նետել ուժայինների վրա: Այսպես կոչված «Պուպուտովի կոկտեյլի» մեջ դյուրավառ հեղուկի փոխարեն արտաթորանք է լցվել: Մինչդեռ երեկ, մայիսի 9-Ին Կարակասում իշխանամետ ուժերը երթ են կազմակերպել, որի մասնակիցները աջակցություն են հայտնել նախագահին և նրա իրականացրած բարեփոխումների փաթեթին, ըստ որի նախատեսվում է սահմանադրական փոփոխություններ իրականացնել: Ընդդիմությունը դեմ է արտահայտվում Մադուրոյի բարեփոխումներին, գտնելով, որ սահմանադրական փոփոխությունները միայն կընդլայնեն նախագահի լիազորությունները: Հիշեցնենք, որ Վենեսուելայում բողոքի հակակառավարական զանգվածային ցույցերը սկսվել են ապրիլի սկզբին և շարունակվում են: Այս ընթացքում տուժել է ավելի քան 750, զոհվել՝ 38 մարդ, ձերբակալվել են հարյուրավոր ակտիվիստներ:

Նմանատիպ նյութեր