211652_close_icon
views-count1932 դիտում article-date 09:49 11-05-2017

Այս տարվա առաջին եռամսյակում ուղևորափոխադրումները 6,1%-ով նվազել են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ-ում ուղևորափոխադրումների ծա­վալները նվազել են: Ինչպես հայտնի է՝ դրանք անմիջականորեն արտացոլում են երկրի ժողովրդագրական վիճակը: ՀՀ ԱՎԾ տվյալներով՝ այս տարվա առաջին եռամսյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ուղևորափոխադրումները 6,1 տոկոսով նվազել են: Երկաթուղով ուղևորափոխադրումները նվազել են 5.7 տոկոսով, ավտոմոբի­լայինը՝ 6.6 տոկոսով: Ի դեպ, ավտոմոբի­լային տրանսպորտի մեջ են մտնում նաև տաքսիները, որոնց ուղևորափոխադրումների ծավալը նվազել է 13 տոկոսով: Ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների ծավալների անկման պատճառը մեկն է՝ ուղևորների նվազու­մը: Պաշտոնական ավալներով՝ ամեն տարի ՀՀ-ից արտագաղթում է մոտ 40-50 հազար մարդ: Ակնհայտ է, որ նրանց բա­ցակայությունն իր ազդեցությունն է ունե­ցել ուղևորափոխադրումների ծավալների վրա: Հավելենք, որ էլեկտրատրանսպորտով ուղևորափոխադրումները նույնպես նվազել են 4 տոկոսով: Խոսքը Երևանի մետրոյի մասին է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր