3148 դիտում
10:19 03-05-2017
Այս տարվա առաջին եռամսյակում շինարարության ծավալները կտրուկ նվազել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում շարունակում են նվազել շինարարության ծավալները: Ընդ որում, այս տարվա առաջին եռամսյակում դրանք նվազել են շատ կտրուկ: ԱՎԾ տվյալներով՝ այս տարվա հունվար-մարտ ամիսներին իրականացվել է 35 մլրդ 772 մլն 600 հազար դրամի շինարարություն, ինչը 13,6 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Բացի այս՝ շինարարության ծավալների նվազման հետ մեկտեղ պակասել է այս ոլորտում կիրառվող անհրաժեշտ շինանյութերի արտադրությունը:
Ցեմենտի արտադրության ծավալները նվազել են 40,2 տոկոսով, իսկ տուֆի արտադրության ծավալները նշված ժամանակահատվածում 19,3 տոկոսով է նվազել: Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպես է մեկնաբանել ոլորտում ստեղծված իրավիճակը. «Շինարարությունը պետք է ունենա պատվեր: Կա պատվեր՝ կաճի շինարարության ծավալները, չկա՝ չի աճի: Ներդրումներ է պետք ներգրավել, անհրաժեշտություն կա՞ արդյոք կառուցելու, թե՞ ոչ, իսկ շինարարության պատվերները դրանից է առաջանում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6156 դիտում
09:29 02-03-2017
Հայաստանում շինարարության ծավալները շարունակում են կտրուկ տեմպերով նվազել. «Ժողովուրդ»
1929 դիտում
09:49 11-05-2017
Այս տարվա առաջին եռամսյակում ուղևորափոխադրումները 6,1%-ով նվազել են. «Ժողովուրդ»
2869 դիտում
09:18 03-11-2016
Հայաստանից արտահանման ծավալները 19.6 տոկոսով աճել են, իսկ ներմուծման ծավալները՝ 0.8 տոկոսով նվազել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»