211652_close_icon
views-count3721 դիտում article-date 15:32 11-05-2017

Միքայել Միքայելյանն ու Թադեւոս Պողոսյանը մոտ են օլիմպիական ուղեգրերին

Ապրիլի վերջերից մեր առաջատար դահուկորդները, հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանի գլխավորությամբ սկսել են մարզումներն Աշոցքում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մարզիչն ասաց, որ Միքայել Միքայելյանն ու Թադեւոս Պողոսյանը մոտ են օլիմպիական վարկանիշ նվաճելուն. «Միքայելին մնում է ընդամենը 5 վարկանիշային միավոր հավաքել, իսկ Թադեւոսին` 15: Դա տղաների համար շատ լավ հնարավություն է 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Հիմա մենք Հայաստանում ենք մարզվում, իսկ հունիսին նախատեսում ենք մեկնել Էստոնիա` հավաքի, որպեսզի փոխենք բարձր լեռնային պայմանները: Այնտեղ կմնանք երկու շաբաթից քիչ ավելի: Հուսով ենք՝ օգոստոսին հավաքներ կանցկացնենք Նորվեգիայում: Սերգեյ եւ Միքայել Միքայելյաններն այդ երկրի հավաքականների մարզչական շտաբից հրավեր ունեն: Սեպտեմբերին Միքայելն ու Թադեւոսը հանդես կգան անվադահուկների աշխարհի գավաթի երկու փուլերում: Սերգեյի մասնակցությունը հարցականի տակ է եւ կախված կլինի մարզավիճակից: Հոկտեմբերին կսկսենք մարզվել արդեն ձյան վրա՝ Ֆինլանդիայում»,- ասաց Արթուր Միքայելյանը:

Նմանատիպ նյութեր